FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  71

Օրենքի նախագծի նախնական քննարկման ընդհանուր կարգը.
1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով իրականացնում է գլխադասային հանձնաժողովը, ինչպես նաև այլ մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առաջարկությամբ կարող են իրականացնել նաև մյուս մշտական հանձնաժողովները.
2. Գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված կարգով՝
    1) նախագծի առաջին և երկրորդ ընթերցումից առաջ Ազգային ժողով ներկայացնում է եզրակացություն.
    2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.
3. Հարցի քննարկումը չի սկսվում և առանց քվեարկության հետաձգվում է հիմնական զեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաև քննարկման սկզբում` նրա բացակայության դեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հիմնական զեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանը չի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանված կարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ.
4. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հատուկ կարծիքը.
5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովները կարող են մինչև հարցի քննարկումն սկսվելը իրենց գրավոր եզրակացությունները ներկայացնել Ազգային ժողով: Այդ դեպքում մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովում, ինչպես նաև Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  71

6. Բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերի, օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացվում եզրակացության վերաբերյալ հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն: Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովների եզրակացությունները ներկայացնելու կարգը սահմանվում է Աշխատակարգով.
7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովի նախագահը Կանոնակարգի 38-րդ հոդվածով սահմանված կարգով նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխան բաժնում, իսկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը՝ հերթական նիստերի պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում: