FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  1

Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը։ Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը.
1. Սույն օրենքը սահմանում է կատարողական վարույթի իրականացման կարգը.
2. Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը կազմված է Սահմանադրությունից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից, սույն օրենքից և այլ նորմատիվ իրավական ակտերից.
3. Սույն օրենքով կարգավորվող դատավարական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են համապատասխան դատավարական օրենքի նորմերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
4. Կատարողական վարույթն իրականացվում է դրա շրջանակներում համապատասխան որոշման ընդունման կամ կատարողական գործողության կատարման պահին գործող օրենքով.
5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, համայնքների, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների վրա՝ այնքանով, որքանով այդ գործողությունը սահմանափակված չէ դատական իմունիտետով և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով։