FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  282

Դատավճիռը կատարման հանձնելը.
1. Oրինական ուժի մեջ մտած դատավճիռը կատարման է հանձնվում այն կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք oրվա ընթացքում.
2. Եթե արդարացման դատավճիռ կայացնելիս անհայտ է մնում հանցանքը կատարած անձը, ապա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց կամ վերադաս ատյանից գործը վերադարձվելուց հետո՝ երեք oրվա ընթացքում, դատարանը քրեական գործն ուղարկում է իրավասու դատախազին` լուծելու նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը.
3. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը.
4. Դատավորը պարտավոր է կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտվածի մերձավոր ազգականներից որևէ մեկին հայտնել դատավճիռը կատարման հանձնելու մաuին: Եթե կալանքի տակ գտնվող և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձն oտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաuտանի Հանրապետությունն ունի քրեական գործերով իրավական oգնություն ցույց տալու մաuին միջազգային պայմանագիր կամ այդպիuի oգնություն ցույց տալու փոխադարձության շուրջ պայմանավորվածություն, ապա դատարանն այդ անձի նկատմամբ դատավճիռը կատարման հանձնելու կարգադրության մաuին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ դատապարտված անձն ապաստան հայցող է կամ փախստական: