Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Կոոպերատիվի անդամության դադարումը. 1. Կոոպերատիվի անդամի անդամության դադարման հիմքերն են՝ 1) անդամությունից կամավոր դուրս գալը. 2) կոոպերատիվից հեռացումը. 3) կոոպերատիվի անդամ ֆիզիկական անձի մահը. 4) կոոպերատիվի անդամ իրավաբանական անձի գործունեության դադարեցումը. 2. Կոոպերատիվի անդամը կոոպերատիվի անդամությունից կարող է կամավոր դուրս գալ ցանկացած ժամանակ՝ գրավոր դիմում ներկայացնելով կոոպերատիվի գործադիր մարմին` վարչությանը կամ նախագահին: Կոոպերատիվի անդամի դուրս գալու դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը, կամ տրվի համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ: Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում է, կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո` կանոնադրությամբ սահմանված ժամկետում. 3. Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից: Կոոպերատիվից հեռացված անդամին վերադարձվում են իր փայը և սույն օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարումները` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում. 4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում օրենքով ժառանգ ճանաչված անձը կարող է դառնալ կոոպերատիվի անդամ, մնացած բոլոր դեպքերում նրան է վերադարձվում կոոպերատիվի մահացած անդամի փայը և կատարվում են սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված բոլոր վճարումները` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում: |