Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 57 Պետական լիազոր մարմնի որոշումների բողոքարկումը. 1. Պետական լիազոր մարմնի կայացրած գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում որոշման ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, հայտատուն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով կարող է բողոք ներկայացնել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ. 2. Պետական լիազոր մարմնի որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացվելու դեպքում տվյալ որոշման գործողությունը կասեցվում է. 3. Բողոքը համարվում է ներկայացված սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելու դեպքում. 4. Բողոքը պետք է պարունակի որոշման ոչ իրավաչափությունը հաստատող հիմնավոր փաստարկներ. 5. Բողոքը քննարկվում է ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում. 6. Բողոքի քննարկման արդյունքներով բողոքարկման խորհուրդը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը` 1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և հայտով գործավարությունը շարունակելու մասին. 2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու մասին. 3) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին. 7. Հայտատուն կարող է բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկել դատական կարգով` դրա ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում: |