Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 1 Oրենքի կարգավորման առարկան. 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման նպատակով տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնագրելու, պետական գաղտնիքը պահպանելու, պաշտպանելու, օգտագործելու, գաղտնազերծելու կամ ոչնչացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հասկացությունը, գաղտնիության աստիճանները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարաբերություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց լիազորությունները, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները. 2. Սահմանադրությամբ նախատեսված կամ օրենքով ստեղծված պետական մարմիններում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և դրանից բխող իրավական ակտերով, եթե տվյալ մարմինների գործունեությունը կանոնակարգող սահմանադրական օրենքներով և օրենքներով այլ բան նախատեսված չէ: |