Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 42 ՄԱՐԶՊԵՏԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ. 1. Մարզպետը վերահսկողություն է իրականացնում` 1) հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ. 2) համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ. 3) պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հարկերի գանձման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ. 4) մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ. 5) մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. 6) մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ: |