Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 273 Հանրային մեղադրողի և պաշտպանի մասնակցությունը դատական նիստին և նրանց չներկայանալու հետևանքները. 1. Դատական նիստին հանրային մեղադրողի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին հանրային մեղադրողի չներկայանալու և տվյալ նիստում նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են. 2. Վարույթից հանրային մեղադրողին հեռացնելու կամ այլ պատճառով նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանրային մեղադրողը փոխարինվում է այլ դատախազով: Վարույթին ընդգրկված նոր հանրային մեղադրողին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրանքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախuված ժամանակը և այլ հանգամանքներ. 3. Դատական նիստին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Դատական նիստին պաշտպանի չներկայանալու և տվյալ նիuտում նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատալսումները հետաձգվում են. 4. Պաշտպանին վարույթից հեռացնելու կամ այլ պատճառով վարույթին նրա հետագա մասնակցության անհնարինության դեպքում դատարանը մեղադրյալին առաջարկում է հրավիրել նոր պաշտպան: Նոր պաշտպան չհրավիրվելու դեպքում դատարանը Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է նշանակել այլ պաշտպան. 5. Վարույթին ընդգրկված նոր պաշտպանին դատարանը տրամադրում է քրեական գործն ուսումնասիրելու և մեղադրյալի պաշտպանությունը նախապատրաստելու համար ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով վարույթի բարդությունը, դատական վարույթի վրա արդեն ծախuված ժամանակը և այլ հանգամանքներ: |