Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 11 ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձևերը և պայմանները. 1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ձևերն են` 1) ֆինանսական, իրավական, գույքային, տեղեկատվական, խորհրդատվական ապահովումը. 2) նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունից ելնելով՝ ֆինանսական վարձակալության (լիզինգ), ինչպես նաև հավատարմագրային կառավարման մեխանիզմների օգտագործմամբ՝ համապատասխան գործունեության իրականացմանն օժանդակությունը. 3) կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը. 4) անմիջական և այլ ձևերի օժանդակությունը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին, որոնք իրականացնում են նաև այլ գործունեություն. 2. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ֆինանսական աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև պետական հատուկ նպատակային հիմնադրամներ ստեղծելու միջոցով. 3. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գույքային աջակցությունն իրականացվում է անշարժ կամ շարժական պետական գույքը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին անհատույց օգտագործման իրավունքով կամ հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով, որոնք պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության` համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով. 4. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների նորարարական աշխատանքների կազմակերպման աջակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում նորարարական աշխատանքների չափորոշիչներ սահմանելով, որն իրականացվում է հետևյալ ձևերով` 1) ՌԱՀ-ի մասնագիտացված կազմակերպություններում տեխնոպարկերի, ապրանքների և տեխնոլոգիաների առևտրայնացման կենտրոնների ստեղծում՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից. 2) ՌԱՀ-ի գիտաարտադրական կազմակերպություններում նորարարական տեխնոլոգիաների ներդրման գործունեության ապահովում. 3) հայտնագործությունների, ռազմարդյունաբերական նմուշների, ինչպես նաև ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտների մտավոր արդյունքների հաշվառում. 4) ներդրումային հիմնադրամների կամ ազատ տնտեսական գոտիների ստեղծում. 5) վարչարարական ընթացակարգերի պարզեցում. 6) այլ միջոցառումներ. 5. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական աջակցությունն իրականացվում է` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 11 1) տեղեկատվական համակարգի ստեղծմամբ. 2) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին տնտեսագիտական, իրավական, արտադրատեխնոլոգիական, վիճակագրական, մարկետինգային տեղեկատվությունների տրամադրմամբ. 6. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման աջակցությունն իրականացվում է կադրերի պատրաստման պետական կրթական չափորոշիչների և դրանց հիման վրա մասնագիտական կրթական համապատասխան նյութական բազայի ստեղծման ծրագրերի հաստատմամբ, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին ուսումնամեթոդական և գիտամեթոդական օժանդակությամբ. 7. Արտաքին տնտեսական գործառույթներ իրականացնող ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցությունն իրականացվում է` 1) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ ռազմարդյունաբերության զարգացման բնագավառում համագործակցությամբ. 2) արտաքին շուկաներում տեղական արտադրության ապրանքների արտահանման, այլ պետություններում մտավոր գործունեության արդյունքների արտոնագրային իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ. 3) համապատասխան պետական մարմիններում մասնագիտացված կառույցների ստեղծմամբ և գործունեության ապահովմամբ. 8. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին այլ աջակցությունը կարող է իրականացվել քաղաքացիական ապրանքների արտադրության և պետական կարիքների համար ծառայությունների մատուցման պատվերների տեղադրմամբ: |