FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  14.1

Հաճախորդի և Կազմակերպության հաղորդակցումը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ.
1. Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին, իսկ այդպիսի նշում չլինելու դեպքում՝ հաղորդակցումը տեղի է ունենում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Խորհրդի սահմանած կարգով.
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակը սույն օրենքով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաճախորդին ներկայացնելու ձևն է, որը կարող է լինել էլեկտրոնային, փոստով առաքման կամ հաճախորդի համաձայնությամբ՝ այլ միջոցով: Հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման կարգը սահմանում է Խորհուրդը: Այդ կարգը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում.
3. Ֆինանսական համակարգի հաշտարարի հաղորդակցումը Կազմակերպությունների հետ իրականացվում է էլեկտրոնային կամ այլ եղանակով` Խորհրդի սահմանած կարգով: