FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  689

Գույքն անհատույց օգտագործման հանձնելը.
1. Փոխատուն պարտավոր է գույքը հանձնել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում.
2. Գույքն անհատույց օգտագործման է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (օգտագործման հրահանգով, տեխնիկական անձնագրով և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե նման պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ առանց դրանց գույքը չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան կամ դրա օգտագործումը փոխառուի համար նշանակալից չափով կորցրել է իր արժեքը, փոխառուն իրավունք ունի պահանջել տրամադրելու այդպիսի պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը: