Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 23 Ֆինանսական հաշվետվություններ կազմելուն ներկայացվող պահանջները. 1. Ֆինանuական հաշվետվություններում տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ պահանջները uահմանվում են` 1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության, ինչպես նաև խմբի, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբի համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում. 2) միջին կազմակերպության և փոքր կազմակերպության, ինչպես նաև միջին խմբի և փոքր խմբի համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում. 3) միկրոկազմակերպության համար՝ միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկում. 2. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանuական հաշվետվությունները կարող է uտորագրել միայն կազմակերպության ղեկավարը: |