Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Միջազգային պայմանագրի կատարման ապահովումը. 1. Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման. 2. Միջազգային պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը միջազգային պայմանագրի վավերացվելուց կամ հաստատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, 45 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու այլ մարմինների հետ համաձայնեցմամբ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում միջազգային պայմանագրի կատարման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց կամ նման ծրագիր ներկայացնելու անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք. 3. Արտաքին գործերի նախարարությունը հետևում է միջազգային պայմանագրի կատարմանը և իրավունք ունի միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմիններից ստանալու տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման ընթացքի վերաբերյալ. 4. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ. 5. Միջազգային պայմանագրի կատարման ընթացքում իրավասու մարմինը պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) իրավասու մարմինների հետ հաղորդակցվում է արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` կենտրոնական մարմինների միջոցով կամ անմիջականորեն. 6. Պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ իրավաբանական անձանց՝ միջազգային պայմանագրի կատարմանը ներգրավելու անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինը տեղեկացնում է նրանց միջազգային պայմանագրի կատարման հետ կապված իրավունքների և պարտականությունների, նրանց առջև դրված խնդիրների և լուծման ենթակա այլ հարցերի վերաբերյալ և ապահովում նրանց պատշաճ մասնակցությունը։ |