Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 6 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ. Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին ամեն օր փոխադրելու անհնարինության դեպքում, ապացուցողական գործողություններ կատարելու և դատական նիստը կալանավորվածներին պահելու վայրից դուրս անցկացնելու կապակցությամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձը կարող է տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր` մինչև երեք օր տևողությամբ: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով կալանավորված անձին սահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբակալվածներին պահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար սահմանված կարգով և պայմաններով: |