Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 39 Պատճառված վնասը հատուցելու պարտականություն դնելը. Եթե վարչական իրավախախտում կատարվելու հետևանքով գույքային վնաս է պատճառվել քաղաքացուն, ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ապա վարչական հանձնաժողովը, պատգամավորների ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն, անչափահասների գործերի հանձնաժողովը, ժողովրդական դատավորը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու հարցը լուծելիս իրավունք ունեն միաժամանակ լուծելու գույքային վնասը մեղավորի կողմից հատուցելու հարցը, եթե վնասի գումարը չի գերազանցում հիսուն դրամից, իսկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը` անկախ վնասի չափից: Մնացած դեպքերում վարչական իրավախախտմամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը լուծվում է քաղաքացիական դատավարության կարգով: |