FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ

article  12

Ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում է ներքին աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն, որը ներառում է`
    1) ռազմավարական և տարեկան ծրագրերի կատարողականի նկարագրությունը.
    2) իրականացված աուդիտի, աուդիտի իրականացման ժամանակ դրա շրջանակի սահմանափակումները և ծրագիրն իրականացնելու հարցում ձախողման պատճառները.
    3) կազմակերպությունում ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի գործունեությանն առնչվող հիմնական եզրահանգումներն ու կազմակերպության գործունեությունը բարելավելու ուղղությամբ արված առաջարկությունները.
    4) առաջարկություններն իրականացնելու համար ձեռնարկված գործողությունները.
    5) իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերը և կեղծիքի նշանները.
    6) կազմակերպության ներքին աուդիտի զարգացման առաջարկներ.
2. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին.
3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում և կազմակերպության ղեկավարի միջոցով մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդող տարվա ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունը: Պետական կամ համայնքային հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպությունները, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպությունները ներքին աուդիտի տարեկան ամփոփ հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացնում տվյալ կազմակերպության կառավարումն իրականացնող մարմնի միջոցով: