FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 11

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

Ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացումն ու դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. Ժամանակավոր ներմուծվող (ժամանակավոր ներմուծված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է՝
    1) ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հայտարարատուի համար՝ մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագիրը գրանցելու պահից.
    2) անդամ պետության այն երկաթուղային փոխադրողի համար, որն անդամ պետության մեկ այլ երկաթուղային փոխադրողից ընդունել է ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը դրանք՝ Միության մաքսային տարածքի սահմաններում փոխադրելու համար՝ նշված երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) բեռնարկղերը սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան փոխադրման համար ընդունելու պահից.
    3) այն փոխադրողի համար, որը ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերն ընդունել է տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրման միասնական պայմանագրի շրջանակներում Միության մաքսային տարածքի սահմաններում փոխադրելու համար՝ նշված երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) բեռնարկղերը սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան փոխադրման համար ընդունելու պահից.
    4) այն ստացողի համար, որն անդամ պետության փոխադրողից փոխադրման պայմանագրին համապատասխան ընդունել է ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը՝ նշված երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) բեռնարկղերը սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան ընդունելու պահից.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

5) անդամ պետության այն երկաթուղային փոխադրողի համար, որը փոխադրման պայմանագրին համապատասխան ընդունել է ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը՝ Միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանման համար՝ նշված երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) բեռնարկղերը սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան փոխադրման համար ընդունելու պահից.
    6) փոխադրողի համար՝ բացառությամբ անդամ պետության այն երկաթուղային փոխադրողի, որը փոխադրման պայմանագրին համապատասխան ստացողից ընդունել է երկաթուղային տրանսպորտային միջոցով ժամանակավոր ներմուծված բեռնարկղը՝ Միության մաքսային տարածքից դրա հետադարձ արտահանման համար՝ փոխադրման պայմանագրին համապատասխան նշված բեռնարկղը փոխադրման համար ընդունելու պահից.
2. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված անձանց համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հետադարձ արտահանում՝ պայմանով, որ նախքան այդ արտահանումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    2) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հետադարձ արտահանում սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, և մաքսատուրքերի, հարկերի վճարում և (կամ) բռնագանձում՝ սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան.
    3) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ձևակերպում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

4) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ձևակերպում սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով՝ բացառությամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի` պայմանով, որ նախքան մաքսային ընթացակարգերով այդպիսի ձևակերպումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    5) սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ձևակերպում սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով՝ բացառությամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի, և մաքսատուրքերի, հարկերի վճարում՝ սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան սահմանված չափով.
    6) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.
    7) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    8) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

9) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    10) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցը ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որն առգրավվել կամ արգելանքի տակ է դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որի վերաբերյալ այն վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի բացթողում չի իրականացվել.
3. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն անդամ պետության երկաթուղային այն փոխադրողի համար, որը հանդես է եկել որպես ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի հայտարարատու, դադարում է երբ նշված երկաթուղային տրանսպորտային միջոցը և (կամ) բեռնարկղերը սահմանված կարգով փոխանցվում են անդամ պետության մեկ այլ երկաթուղային փոխադրողին, այլ փոխադրողի՝ տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրման միասնական պայմանագրի շրջանակներում փոխադրման դեպքում, կամ ստացողին՝ փոխադրման պայմանագրին համապատասխան` պայմանով, որ նախքան այդ փոխանցումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

4. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անձի համար դադարում է երբ ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցը կամ երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը սահմանված կարգով փոխանցվում են անդամ պետության մեկ այլ երկաթուղային փոխադրողին, այլ փոխադրողի՝ տրանսպորտի տարբեր տեսակներով փոխադրման միասնական պայմանագրի շրջանակներում փոխադրման դեպքում, կամ ստացողին՝ փոխադրման պայմանագրին համապատասխան` պայմանով, որ նախքան այդ փոխանցումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
5. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված անձանց համար դադարում է երբ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցը կամ երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերը սահմանված կարգով փոխանցվում են անդամ պետության երկաթուղային փոխադրողին կամ այլ փոխադրողի Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման համար` պայմանով, որ նախքան այդ փոխանցումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
6. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված անձանց համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

1) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի հետադարձ արտահանում` պայմանով, որ նախքան այդ արտահանումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    2) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի հետադարձ արտահանում սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, և մաքսատուրքերի, հարկերի վճարում՝ սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան.
    3) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի կամ երկաթուղային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռնարկղերի փոխանցում անդամ պետության երկաթուղային փոխադրողին կամ այլ փոխադրողի՝ Միության մաքսային տարածքից հետադարձ արտահանման համար` պայմանով, որ նախքան այդ փոխանցումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    4) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի ձևակերպում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով.
    5) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ձևակերպում սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով՝ բացառությամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի` պայմանով, որ նախքան մաքսային ընթացակարգերով այդպիսի ձևակերպումը ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը վրա չի հասել.
    6) սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ձևակերպում սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով՝ բացառությամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի, և մաքսատուրքերի, հարկերի վճարում՝ սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան սահմանված չափով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

7) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.
    8) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի հետ կապված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    9) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    10) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    11) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցը ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որն առգրավվել կամ արգելանքի տակ է դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որի վերաբերյալ այն վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցի բացթողում չի իրականացվել:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

7. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում.
8. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝
    1) սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ կետում նշված գործողությունները կատարելու դեպքում՝ նշված գործողությունները կատարելու առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդ ապրանքները որպես ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու օրը.
    2) ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի՝ միջազգային փոխադրումներ իրականացնող այդպիսի տրանսպորտային միջոցների կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա այդպիսի ապրանքները որպես ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ բաց թողնելու օրը.
9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ կետում նշված գործողությունները կատարած կամ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները կորցրած անձի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

10. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը ձևակերպվեր «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման, եթե սույն հոդվածի 11-րդ և 12-րդ կետերով այլ չափ նախատեսված չէ: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագիրը գրանցվելու օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը: Եթե մաքսային մարմինը չունի ճշգրիտ տեղեկություններ ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան որոշվում է մաքսային մարմնի ունեցած տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները: Եթե ապրանքի ծածկագիրն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերի հաշվարկման համար կիրառվում են այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը և ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային տուրքի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  279

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի ութերորդ պարբերությունը: Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ապրանքների ծագումից: Եթե հնարավոր չէ որոշել ապրանքների ծագումը՝ այդ ապրանքների ծագման մասին փաստաթղթերի բացակայության պատճառով, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան: