Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Ֆիզիկական անձի անդամակցումը մասնագիտացված կառույցին. 1. Մասնագիտացված կառույցին անդամակցելու համար ֆիզիկական անձը պետք է բավարարի հետևյալ պահանջները. 1) ունենա աուդիտորի որակավորում՝ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի համաձայն, կամ փորձագետ հաշվապահի որակավորում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն. 2) չունենա ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաև ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չմարված կամ չվերացված դատվածություն. 3) չունենա միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածություն. 4) վճարի մուտքի վճար մասնագիտացված կառույցին՝ վերջինիս սահմանած կարգով և չափով. 2. Որպես աուդիտոր կամ փորձագետ հաշվապահ մասնագիտացված կառույցին անդամակցելու համար ֆիզիկական անձը գրավոր դիմում է մասնագիտացված կառույցին՝ նշելով ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ինչպես նաև ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը. 1) որակավորման վկայականը. 2) համապատասխան մասնագիտական աշխատանքի բավարար փորձի վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքին ներկայացվող պահանջները սահմանվում են մասնագիտացված կառույցի ներքին իրավական ակտերով. 3) տեղեկանք ֆինանսատնտեսական ոլորտին, ինչպես նաև ոչ մեծ ծանրության հանցագործություններին վերաբերող՝ չմարված կամ չվերացված դատվածության բացակայության մասին. 4) տեղեկանք միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին վերաբերող դատվածության բացակայության մասին. 3. Անդամակցության համար մասնագիտացված կառույց ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները և (կամ) պատշաճ ձևով վավերացված պատճենները: Մասնագիտացված կառույցը կարող է պահանջել օտար լեզվով փաստաթղթերի՝ պատշաճ վավերացմամբ հայերեն թարգմանություններ. 4. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը մասնագիտացված կառույց մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, կայացվում է որոշում` ֆիզիկական անձին որպես մասնագիտացված կառույցի անդամ ընդունելու կամ անդամակցությունը մերժելու վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 5. Ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումն ուժի մեջ է մտնում մուտքի վճարը վճարելու ամսաթվից: Այն դեպքում, երբ անդամակցության վերաբերյալ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ 60 աշխատանքային օրվա ընթացքում, ֆիզիկական անձը չի վճարում մուտքի վճարը, այդ որոշումը մասնագիտացված կառույցը ճանաչում է անվավեր. 6. Մասնագիտացված կառույցի կողմից ֆիզիկական անձի՝ անդամակցության վերաբերյալ մերժման որոշում կայացնելու համար հիմք են՝ 1) ֆիզիկական անձի անհամապատասխանությունը սույն օրենքի պահանջներին. 2) սույն հոդվածով սահմանված պահանջները չբավարարող փաստաթղթեր ներկայացնելը. 3) մասնագիտացված կառույց ներկայացված փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների բացահայտումը. 7. Անդամակցության համար սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում մասնագիտացված կառույցը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է ֆիզիկական անձին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները. 8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերով ֆիզիկական անձի անդամակցությունը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը մասնագիտացված կառույցի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական անձը չի վերացնում փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր. 9. Մասնագիտացված կառույցի կողմից ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը գրավոր ուղարկվում է այդ ֆիզիկական անձին՝ այդ որոշման ընդունման ամսաթվին հաջորդող օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 10. Մասնագիտացված կառույցի կողմից ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ մերժման որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է ֆիզիկական անձի անդամակցության վերաբերյալ որոշում. 11. Աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի անդամակցության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված կառույցը գրավոր այդ մասին տեղեկացնում է Հանրային վերահսկողության խորհրդին: |