FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  8

Խմբակցության լիազորությունները.
1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝
    1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.
    2) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ.
    3) իր առաջադրած օրենքի նախագիծը համարելու առաջնահերթ.
    4) քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նաև դուրս գալու կոալիցիայից.
    5) մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու.
    6) Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաև նրան փոխելու.
    7) առաջադրելու վարչապետի թեկնածու.
    8) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.
    9) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու.
9.1) օրենքով նախատեսված դեպքերում առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածու.
9.2) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու.
9.3) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու.
    10) գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին.
    11) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագծի վերաբերյալ.
    12) նշանակելու և փոխելու Խորհրդում իր ներկայացուցչին.
    13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում.
    14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.
    15) հրավիրելու խորհրդարանական լսումներ.
    16) իր անդամին խմբակցությունից հեռացնելու:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  8

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ.
3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.
3.1. Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում Ազգային ժողովի խմբակցությունների կոնսենսուսով որոշումը համարվում է ընդունված, եթե միևնույն որոշումը կայացրել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները.
4. Ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեության երաշխիքներ: