Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով. 1) կատարողական վարույթ՝ առանձին տեսակի վարչական վարույթ, որը ներառում է կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման հետ կապված հարաբերությունների ամբողջությունը. 2) կատարման ենթակա ակտեր՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ակտերը. 3) ապահովման վարույթ՝ հայցի նախնական ապահովման, հայցի ապահովման, եզրափակիչ դատական ակտի կատարման ապահովման, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի պահանջի ապահովման, քրեական դատավարության կարգով գույքի արգելադրման մասին դատական ակտերի, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթ. 4) դրամական պահանջի ապահովման վարույթ` այն ապահովման վարույթը, որով կատարման ենթակա ակտն ուղղված է դրամական պահանջի ապահովմանը. 5) Ծառայություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը. 6) ստորաբաժանում՝ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային մարմին. 7) հարկադիր կատարող՝ Ծառայության գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված հանրային ծառայող. 8) հարկադիր կատարման դիմում՝ սույն օրենքով սահմանված կարգով Ծառայություն ներկայացված՝ կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմում. 9) կատարողական վարույթի փաստաթղթեր՝ հարկադիր կատարողի որոշումները, ծանուցումները և այլ գրությունները, կատարողական վարույթի այլ սուբյեկտներից ելնող փաստաթղթերը. 10) վարչական մարմնի կամ իրավաբանական անձի իրավասու անձ՝ վարչական մարմնի ղեկավար, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար կամ օրենքով, վարչական մարմնի կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով վարչական մարմնի կամ իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասություն ունեցող անձ. 11) անձի հետախուզում՝ պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջ) կամ պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի հետախուզում. 12) գույք՝ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում տրված իմաստով՝ չներառելով եկամուտները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 2 13) եկամուտներ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, հեղինակային պայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակ, պետական և կուտակային կենսաթոշակներ, սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամուտներ. 14) շուտ փչացող գույք՝ սննդամթերք, օծանելիքակոսմետիկական ապրանքներ, դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր, կենցաղային քիմիայի ապրանքներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը պակաս է մեկ տարուց. 15) պահպանման էական ծախսեր պահանջող գույք` ընտանի և այլ կենդանիներ և այլ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվող ծախսերը գերազանցում են գույքի արժեքի 10 տոկոսը. 2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված իմաստով։ |