Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 105 Գործի քննության հետ կապված այլ ծախսերը. 1. Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` 1) փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը. 2) վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները. 3) գործին մասնակցող անձանց` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու հետ կապված ծախսերը. 4) գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները. 5) ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու հետ կապված ծախսերը. 6) գործին մասնակցող անձանց փոստային ծախսերը. 7) դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված գործին մասնակցող անձանց ծախսերը. 8) սույն օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը. 9) հաշտարարի վարձատրության գումարը, որը ներառում է նաև մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման համար հաշտարարին կողմի վճարած վարձատրության գումարը, ինչպես նաև հաշտարարության իրականացման հետ կապված այլ ծախսեր. 10) դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը։ |