Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, ռիելթորի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունքներն ու պարտականությունները. 1. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ռիելթորը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) և անշարժ գույքի կառավարիչը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) իրավունք ունեն` 1) պատվիրատուից պահանջելու ռիելթորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրում. 2) պատվիրատուի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու և պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում հրաժարվելու ծառայություն մատուցելուց. 3) ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կամ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող պատվիրատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի առկայության դեպքում պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և կազմակերպություններից պահանջելու և ստանալու ռիելթորական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններ. 4) գովազդելու իրենց կողմից մատուցվող ռիելթորական ծառայությունները և պատվիրատուների անշարժ գույքերը. 5) անհրաժեշտության դեպքում պայմանագրային հիմունքներով ներգրավելու այլ մասնագետի. 6) ներկայացնելու պատվիրատուների իրավունքները և օրինական շահերը անշարժ գույքի կառավարման պայմանագրից բխող իրավահարաբերություններում. 7) օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից. 2. Ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են` 1) գործունեություն իրականացնելուց առաջ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում. 2) իրենց գործունեության իրականացման ընթացքում պահպանել սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջները. 3) պատվիրատուի պահանջով ներկայացնել լիազոր մարմնում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 4) ծառայությունները մատուցել միայն ռիելթորական կամ անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման կնքված պայմանագրի հիման վրա, հրաժարվել ծառայության իրականացումից, եթե պատվիրատուի կողմից տրամադրված և օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով ռիելթորական ծառայություններ մատուցելու համար կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում. 5) կնքել անշարժ գույքի կառավարման պայմանագիր տվյալ գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող բոլոր անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում. 6) պատվիրատուից և երրորդ անձանցից ռիելթորական ծառայության մատուցման ընթացքում ստացված փաստաթղթերը պահպանել առնվազն հինգ տարի. 7) ապահովել պատվիրատուներից և երրորդ անձանցից ռիելթորական ծառայության մատուցման ընթացքում ստացված տեղեկատվության գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. 8) պայմանագրի կնքումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովել միասնական տեղեկատվական համակարգում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրերի, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերի, ինչպես նաև պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի և դրանց վերաբերյալ գործարքների, դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները. 9) որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց՝ ապահովագրել իրենց գործունեության հետևանքով առաջացող հնարավոր պատասխանատվությունը սույն օրենքով սահմանված դեպքերում և պատվիրատուի պահանջով վերջինիս ներկայացնել ապահովագրության պայմանագիրը. 10) ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների կատարումը. 3. Ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պարտավոր են` 1) գործունեություն իրականացնելուց առաջ սույն օրենքով սահմանված կարգով հաշվառվել լիազոր մարմնում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 2) ծառայությունը մատուցել սույն օրենքով, ռիելթորական գործունեության իրականացման և օրենսդրությամբ սահմանված կարգով. 3) հրաժարվել ծառայության մատուցումից, եթե պատվիրատուի կողմից տրամադրված և օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված անհրաժեշտ տեղեկատվությունը բավարար չէ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջների պահպանմամբ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայություններ մատուցելու համար. 4) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև անշարժ գույքի օտարման, վարձակալության, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրեր կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, միասնական տեղեկատվական համակարգ պարտադիր մուտքագրել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման, անշարժ գույքի կառավարման շրջանակում անշարժ գույքի կառավարչի կնքած պայմանագրերը, ինչպես նաև պայմանագրերի առարկա հանդիսացող անշարժ գույքերի և դրանց վերաբերյալ գործարքների, դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները. 5) միասնական տեղեկատվական համակարգ իրենց մուտքագրած տվյալների փոփոխությունների դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել և ճշգրտել դրանք, իսկ այն դեպքերում, երբ անշարժ գույքն այլևս չի վաճառվում կամ վարձակալության չի տրամադրվում՝ հեռացնել դրա վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգ մուտքագրված բոլոր տվյալները․ 6) ապահովել ծառայության մատուցման ընթացքում պատվիրատուից ստացված փաստաթղթերի խնամքով պահպանումն առնվազն հինգ տարի. 7) պատվիրատուի պահանջով ներկայացնել ռիելթորի որակավորման վկայականը կամ լիազոր մարմնում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը. 8) չհրապարակել ծառայության մատուցման ընթացքում պատվիրատուից ստացված գաղտնի տեղեկատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերի. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 13 9) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որակավորման հանձնաժողովի անդամ հանդիսանալու դեպքում ապահովել ներկայություն հանձնաժողովի նիստերին. 10) կատարել օրենքով և ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված այլ պարտավորություններ. 4. Ռիելթորը, անշարժ գույքի կառավարիչը պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի իսկության համար: |