FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  318

Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը.
1. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    2) անչափահասի ներգրավմամբ,
    3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ 4) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հարձակում կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարք կազմակերպելով՝ պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով.
3. Հանցավոր կազմակերպության գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: