FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  4

Գաղտնիության աստիճանները.
1. Ելնելով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին պատճառված կամ սպառնացող վնասի չափից՝ սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
    1) «Հատուկ կարևորության»,
    2) «Հույժ գաղտնի»,
    3) «Գաղտնի».
2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է առանձնապես ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.
3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.
4. Գաղտնիության «Գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է էական վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին.
5. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր: