FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  116

Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները.
1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.
    1) քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ հիմնարկի սահմաններից դուրս կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների մասնակցելու թույլտվություն՝ տարեկան չորս թույլտվությունից ոչ ավելի.
    2) մերձավոր ազգականների ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու թույլտվություն՝ տարեկան երկու թույլտվությունից ոչ ավելի.
    3) համակարգչային խաղերից օգտվելու թույլտվություն՝ ամսական երկու թույլտվությունից ոչ ավելի.
2. Խրախուսանքի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով: