Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Համայնքը սպասարկող անասնաբույժի պարտականությունները. 1. Համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում պարտավոր է իրականացնել` 1) անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում, այլ անասնաբուժական միջոցառումներ. 2) կենդանիների հաշվառում, համարակալում, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում. 3) կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվության տրամադրում լիազոր մարմնին. 4) գյուղատնտեսական կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննում. 5) անասնաբուժության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ արձանագրելու դեպքում տեղեկատվության տրամադրում լիազոր մարմնին. 6) կենդանիների պաշտպանությանը և բարօրությանն ուղղված անասնաբուժական գործունեություն. 7) Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրում. 8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: |