FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222.29

Դատական ակտերը.
1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե՝
    1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային հսկողության շրջանակներից․ 2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընթացակարգերի համաձայն.
2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով.
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմին և այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը.
4. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը հրապարակվում է դռնփակ նիստում։ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և 10-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով։