FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  21

Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպությունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց` սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով).
2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվելու ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման փաստաթղթերը, ուղեբեռի և բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար, կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը: Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպելու ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով.
3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`
    ա) օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին, սանիտարական նորմերին և տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով) փոխադրումների իրականացումը.
    բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական զննության ներկայացումը և օրենքով սահմանված կարգով դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը.
    գ) արտադրողի կողմից և տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետներում սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով արտադրական բազայում ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական սպասարկումների և նորոգումների անցկացումը (սեփական արտադրական բազայում անցկացնելու դեպքում` նաև հաշվառումը).
    դ) ավտովարորդների որակավորումը` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.
    ե) ավտովարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումը` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան.
    զ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  21

Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ ավտովարորդի աշխատանքն ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս և փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ, փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը պետք է իրականացվի այդ հնարավորությունն ունեցող կազմակերպության միջոցով.
4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`
    ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.
    բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղևորների տոմսավորումը և թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում.
    գ) ապահովել ուղևորների բարեկիրթ և անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բարյացակամ վերաբերմունքը և պատշաճ արտաքին տեսքը.
    դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով.
    ե) փոխադրումներն իրականացնել ճանապարհային ու երթուղային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    զ) ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական և ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը.
5. Տոմսով նշանակման վայր ուղևորին հասցնելու անհնարինության դեպքում փոխադրողը պարտավոր է նրան վերադարձնել ուղևորության ընդհատման կետից մինչև ժամանման կետ հաշվարկված փոխադրավարձը կամ ուղևորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղևորի համաձայնությամբ միջոցներ ձեռնարկել նշանակման վայր հասցնելու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  21

Երթուղուց հանված ավտոբուսը վերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայության դեպքում), եթե ուղևորության դադարեցման հետևանքով ավտոբուսը վերադարձվում է մեկնման սկզբնակետ, փոխադրողը չի ազատվում սույն մասով նախատեսված պարտականությունից և պետք է ապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով) կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը.
6. Ուղևորների նստեցման ժամանակ տաքսու վարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի տեղավորմանը, ուղևորության ավարտին ուղևորին հիշեցնել իրերի և ուղեբեռի բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման հանձնումը և ուղևորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը.
7. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի կանոնավոր փոխադրումներ իրականացնելուց և այնպիսի դեպքերից, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին փոխադրողը նախապես պետք է տեղեկացնի պատվիրատուին.
8. Այն փոխադրողները, որոնք իրականացնում են ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ, պարտավոր են`
    ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ արտադրողի կողմից ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման հրահանգով երաշխավորված ծավալներով աշխատանքների կատարումը և հաշվառումը.
    բ) իրենց սպասարկած կամ նորոգած ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում իրավասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: