Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 31 Ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման չափանիշները. Ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե այդ ջրօգտագործումը կարող է նվազեցնել ազգային ջրային պաշարը կամ խախտել ջրերի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը: Ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը կիրառում է հետևյալ չափանիշները՝ 1) սույն օրենսգրքի, ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրի, ջրավազանային կառավարման պլանների և այլ իրավական ակտերի պահանջները. 2) նախատեսվող ջրօգտագործման ուղղակի և գումարային ազդեցություններն ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա. 3) նախատեսվող ջրօգտագործման համապատասխանությունը ջրի բաշխման գերակայություններին և նշանակությանը. 4) հայցվող ջրօգտագործման թույլտվության հնարավոր ազդեցությունը գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա. 5) սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները. 6) հասարակայնության ծանուցման արդյունքում ստացված կարծիքները. 7) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին. 8) նախատեսվող ջրօգտագործման ազդեցությունը ջրային ռեսուրսների խոցելիության մեծացման վրա կլիմայի ներկա և կանխատեսվող փոփոխությունների հետևանքով։ Ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտերը քննարկելիս Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն առաջնորդվում է սահմանափակ ջրային ռեսուրսները մրցակցող շահագրգիռ կողմերի միջև բաշխելու գերակայությունները սահմանող հետևյալ չափանիշներով` 1) առաջնահերթությունը տրվում է մարդկանց բարեկեցության և շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը (ինչպես դա սահմանվում է ազգային ջրային պաշար հասկացությամբ)` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը. 2) երկրորդ գերակայությունը տրվում է բնական ջրահոսքերի հուներից ջրառ չպահանջող ավանդական ջրօգտագործումներին. 3) երրորդ գերակայությունը տրվում է հասարակական շահի համար առավելագույն օգուտներ ապահովող ջրօգտագործման թույլտվության հայտերին. |
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 31 4) չորրորդ գերակայությունը տրվում է այն անձանց, որոնք առաջարկում են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խրախուսմանն ու որակի բարելավմանն ուղղված որոշակի միջոցառումներ: |