FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  13

Ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատումը.
1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամսվա ընթացքում հաստատում է ռազմական կարիքների համար պետական պատվերը՝ ըստ միջոցառումների և գնման ընթացակարգերի, իսկ կատարման ժամանակացույցը հաստատվում է ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից.
2. Պետական պատվիրատուների ցանկը՝ ըստ պատվերների, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռազմական կարիքների համար պետական պատվերի հաստատման ընթացքում.
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերը կարող է փոփոխվել ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների սահմաններում՝ պայմանավորված ռազմական պետական պատվերի կատարման իրական ընթացքով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությամբ: