Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 19 Ֆինանսական համակարգի հաշտարարի լիազորությունները. 1. Ֆինանսական համակարգի հաշտարարը՝ 1) սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը. 2) իրականացնում է Գրասենյակի կառավարչի լիազորությունները, այդ թվում՝ ա. ապահովում է Գրասենյակի բնականոն գործունեությունը, բ. պատրաստում և Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի որոշումների նախագծերը, այդ թվում՝ Կազմակերպությունների կողմից լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշման նախագիծը, գ. առանց լիազորագրի հանդես է գալիս Գրասենյակի անունից, դ. տալիս է լիազորագրեր, ե. Գրասենյակի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային, զ. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի ներքին իրավական ակտերի նախագծերը, վարչակազմակերպական կառուցվածքը, է. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Գրասենյակի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ, ը. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գրասենյակի բյուջեն, թ. իրականացնում է Գրասենյակի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ. 2. Իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Ֆինանսական համակարգի հաշտարարը անկախ է և հաշվետու չէ որևէ մեկին: |