FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Ապահովման միջոցների հսկողի նշանակումը.
1. Ապահովման միջոցների հսկողն անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանությանն ուղղված հատուկ գործառույթներ: Ապահովման միջոցների հսկողին նշանակում է թողարկողը.
2. Ցանկացած թողարկող պետք է ունենա հսկող: Հսկողը թողարկողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրականացնում է ապահովման միջոցների ռեգիստրի նկատմամբ հսկողություն, հետևում է ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությանը հիպոտեկային պարտատոմսերի գծով պարտավորություններին: Ապահովման միջոցների հսկողը կարող է հսկել միևնույն թողարկողի մեկ կամ մեկից ավելի ապահովման միջոցների զամբյուղները.
3. Հսկող կարող է լինել`
    1) ֆիզիկական անձը, որը՝
    ա. չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,
    բ. դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
    գ. սնանկ չի ճանաչվել, ինչպես նաև չունի ժամկետանց պարտավորություններ,
    դ. որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները համապատասխանում են Կենտրոնական բանկի սահմանած որակավորման և (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշներին, և որին Կենտրոնական բանկի կողմից տրվել է որակավորման վկայական,
    ե. չի կրում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ, կամ նրա նկատմամբ հայտարարված չէ հետախուզում,
    զ. փոխկապակցված չէ թողարկողի հետ: Հսկողի և թողարկողի փոխկապվածությունը որոշվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան.
    2) իրավաբանական անձը, որը`
    ա. ունի սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված չափանիշները բավարարող առնվազն մեկ աշխատակից և բ. համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «գ» և «զ» ենթակետերում նշված պահանջներին.
4. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով սահմանում է հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները: