FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  933

Հանձնարարականի կատարումը.
1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար.
2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր.
3. Բանկը պարտավոր է վճարողի պահանջով նրան անհապաղ ծանուցել հանձնարարականի կատարման մասին: Հանձնարարականի կատարման մասին ծանուցման բովանդակությանն առաջադրվող պահանջները և դրա ձևակերպման կարգը սահմանվում են օրենքով, դրան համապատասխան նախատեսված բանկային կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: