FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  32

ԿԱՏԱՐՈՂԻ ՆՅՈՒԹՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ.
1. Կատարողը պարտավոր է աշխատանքի կատարման պայմանագրով որոշված աշխատանքը կատարել իր նյութով և իր միջոցներով, եթե սպառողը չի պահանջում աշխատանքի կատարումն իր նյութով: Իր նյութով աշխատանք կատարողը պատասխանատվություն է կրում այդ նյութի պատշաճ որակի համար.
2. Պայմանագրի կնքման ժամանակ կատարողի նյութի համար սպառողը վճարում է ամբողջությամբ կամ այն չափով, որը նշված է աշխատանքների առանձին տեսակների կատարման կանոններում կամ աշխատանքի կատարման պայմանագրում` կատարողից ստացած աշխատանքի վերջնական հաշվարկի պայմանով, եթե կողմերի համաձայնությամբ կատարողի նյութի համար հաշվարկների այլ կարգ նախատեսված չէ.
3. Աշխատանքի կատարման նշված կանոններով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում նյութը կարող է կատարողի կողմից սպառողին տրամադրվել ապառիկ, ներառյալ` սպառողի կողմից նյութի համար տարաժամկետ վճարելու պայմանով: Կատարողի` ապառիկ տրամադրած նյութի գնի հետագա փոփոխությունը չի հանգեցնում վերահաշվարկի.
4. Կատարողի նյութերը և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, գործիքները և այլն աշխատանքի կատարման վայր է հասցնում կատարողը: