Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 35 Բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը. 1. Բանկերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ` առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի. 2. Բանկը ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ. 3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով բանկերի նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով: 5. Ներդրումային ֆոնդի կառավարիչը ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների իրականացման համար պետք է, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ունենա Կենտրոնական բանկի տված համապատասխան թույլտվություն: |