FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  12

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ. Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար սահմանված իրավունքները, ազատությունները և պարտականությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված սահմանափակումներով: Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը և նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականությունն ապահովվում են օրենքով: Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները սահմանվում են սույն օրենքով և ներքին կանոնակարգով: Ձերբակալված և կալանավորված անձինք, իրենց իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքները, ազատությունները և պարտականությունները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքով այլ բան նախատեսված չէ: