Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Պարտադիր պահանջները և պայմանները. 1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները. 2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում. 2.1. Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին և դրանք հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 3. Միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ: |