FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

article  6

Կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները.
1. Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները.
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ.
3. Ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ.
4. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր ոք.
5. Մինչև տասնչորս տարեկան անձինք կամավոր աշխատանքներում կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ.
6. Հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա խնամող անձինք, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձինք կամավոր աշխատանքում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այլ օրենքներով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան.
7. Եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի առողջությունը, ապա Կազմակերպությունը պարտավոր է նրան տեղափոխել միայն իր առողջական վիճակին համապատասխան այլ կամավոր աշխատանքների՝ առկայության դեպքում.
8. Առանց սույն օրենքով սահմանված կարգով կնքվող կամավոր աշխատանքի մասին պայմանագրի Կազմակերպության կողմից կամավոր աշխատանքում ներգրավվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն այդ աշխատանքի մասով չեն համարվում կամավոր, իսկ տվյալ աշխատանքը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իմաստով համարվում է անօրինական:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

article  6

9. Սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը Կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի կամ երաշխավորագրի հիման վրա կամավորի համար կարող է համարվել աշխատանքային փորձառություն։ Կամավոր աշխատանքի մասին տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազոր մարմինը.
10. Աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատողն իր աշխատաժամանակի ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավվում է գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ։