FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը.
1. Մասնավոր լցակույտերի նկատմամբ ծրագիր իրականացնողի սեփականության իրավունքի ծագելու հետ միաժամանակ սույն օրենքի ուժով դրանք համարվում են առաջնային գրավի իրավունքով գրավադրված՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես Ներդրումային ծրագիրն իրականացնելու պարտավորության կատարումն ապահովող միջոց.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրավունքից բխող հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս լիազոր մարմնի, և ծրագիր իրականացնողի միջև կնքվող գրավի պայմանագրի միջոցով` առանց պետական գրանցման.
3. Մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքի առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ծրագիր իրականացնողի կողմից դրանք մշակելու կամ այլ կերպ օգտագործելու համար: Մասնավոր լցակույտի որևէ խմբաքանակի մշակման կամ այլ կերպ ձևափոխման պահից այդ խմբաքանակի նկատմամբ գրավի իրավունքը դադարում է: Մասնավոր լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքը չի տարածվում դրանց մշակման կամ այլ կերպ վերափոխման հետևանքով ստացված արդյունքների վրա.
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրում, այլ դրույթներից բացի, պետք է նախատեսվեն նաև դրույթներ`
    1) գրավ դրված մասնավոր լցակույտերի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու Հայաստանի Հանրապետության իրավունքի վերաբերյալ.
    2) Հայաստանի Հանրապետության կողմից ծրագիր իրականացնողի դիմումին համաձայնություն տալու կարգի վերաբերյալ, որպեսզի մասնավոր լցակույտերը դառնան այլ գրավի առարկա, եթե Ներդրումային ծրագիրը դիմելու պահին իրականացվում է մաստեր պլանին և սույն օրենքին համապատասխան.
    3) գրավ դրված մասնավոր լցակույտերի վրա բռնագանձում տարածելու հիմքերի վերաբերյալ.
    4) ծրագիր իրականացնողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հարգելի պատճառների վերաբերյալ, որոնք են`
    ա. անհաղթահարելի ուժը` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքները` բնական աղետները, պատերազմը կամ այլ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ կանխատեսել, և որոնց վերացումը կախված չէ ծրագիրն իրականացնողի կամքից,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  11

բ. օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառված սանկցիաները և տնտեսական այլ սահմանափակումներ, որոնք անհնար են դարձնում Ներդրումային ծրագրի իրականացումը,
    գ. Հայաստանի Հանրապետության և (կամ) համապատասխան համայնքների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով, հաստատված մաստեր պլանով նախատեսված պարտականությունների չկատարումը.
    5) ծրագիր իրականացնողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հարգելի պատճառների առկայության հիմքով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում ծրագիր իրականացնողի նկատմամբ պատասխանատվության միջոցների չկիրառման վերաբերյալ.
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է` ծրագիր իրականացնողի հիմնավոր առաջարկի հիման վրա ամբողջությամբ կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնել մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը: Մասնավոր լցակույտերի կամ դրանց համապատասխան մասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից: