FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  101

Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը.
1. Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը հաշվարկվում է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար ներկայացված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվան հաջորդող օրվանից և կազմում է 4 ամիս՝ բացառությամբ սույն Օրենսգրքի սույն հոդվածի 2-րդ կետում և 259-րդ հոդվածում նշված դեպքերի: Հանձնաժողովն իրավունք ունի ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանել սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետից առավել կարճ՝ ժամանակավոր պահպանման ժամկետ.
2. Միջազգային փոստային փոխանակման վայրերում (հաստատություններում) պահպանվող միջազգային փոստային առաքանիների, ինչպես նաև ուղևորին չհանձնված կամ նրա կողմից չպահանջված, օդային տրանսպորտային միջոցով Միության մաքսային սահմանով տեղափոխվող ուղեբեռի դեպքում ժամանակավոր պահպանման ժամկետը կազմում է 6 ամիս.
3. Ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալու դեպքում այն ապրանքները, որոնց բացթողումը չի իրականացվել, կամ որոնց վերաբերյալ չի ստացվել Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման թույլտվություն, եթե օտարերկրյա ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությունում նշված դեպքի: Նշված ապրանքներն արգելանքի չեն վերցվում (չեն արգելապահվում) մաքսային մարմնի կողմից այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրը գրանցված է մաքսային մարմնի կողմից մինչև ժամանակավոր պահպանման ժամկետի լրանալը, սակայն մաքսային մարմինը մինչև ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետի լրանալը չի իրականացրել ապրանքների բացթողումը կամ չի մերժել ապրանքների բացթողումը: Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում այն ապրանքները, որոնց ժամանակավոր պահպանման ժամկետը լրացել է, արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: