FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 8

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունները.
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ ԱՏԳ տարածքում թույլատրվում է ցանկացած գործառնության իրականացում, այդ թվում՝
    1) պահպանումը.
    2) ապրանքների բեռնման (բեռնաթափման) գործողությունները և պահպանման հետ կապված այլ բեռնային գործողություններ.
    3) ապրանքների պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործառնությունները, ինչպես նաև ապրանքները փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նախապատրաստելու մասով սովորական գործառնությունները, այդ թվում՝ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, մակնշումը, ապրանքների հատկությունների բարելավմանն ուղղված գործառնությունները.
    4) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման (այդ թվում՝ հավաքման, կազմատման, մոնտաժման, հարմարեցման), ապրանքների վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման գործառնությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց իրականացման ժամանակ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները մասնակցում կամ օժանդակում են ապրանքների պատրաստմանը (ստացմանը), նույնիսկ եթե ապրանքների պատրաստման (ստացման) ընթացքում այդպիսի օտարերկրյա ապրանքներն ամբողջությամբ կամ մասամբ ծախսվում են (օգտագործվում են) և (կամ) չեն պարունակվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում (այսուհետ սույն գլխում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ): «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնելիս ապրանքների պատրաստմանը (ստացմանը) մասնակցող կամ օժանդակող օտարերկրյա ապրանքների շարքին չեն դասվում տեխնոլոգիական գործընթացում օժանդակ միջոցներ հանդիսացող ապրանքները, օրինակ՝ սարքավորումները, հաստոցները, հարմարանքները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործողություններ իրականացնելիս ապրանքների ծախսում (սպառում) չհանդիսացող՝ ապրանքների սպառումը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում.
    6) ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությունը՝ սույն Օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան.
2. Ապրանքների ամբողջական կամ մասնակի սպառման փաստը՝ ներառյալ ապրանքների պատրաստման (ստացման) ընթացքում, ԱՏԳ տարածքում անշարժ գույքի օբյեկտների ստեղծման, արտադրական գործընթացների ապահովման, ԱՏԳ տարածքում օգտագործվող սարքավորումների, մեքենաների և ագրեգատների պահպանման և շահագործման ընթացքում ծախսման (սպառման) դեպքում պետք է արտացոլվի սույն Օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային մարմին ներկայացվող հաշվետվության մեջ.
3. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ ԱՏԳ տարածքում թույլատրվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված գործառնությունների իրականացումը, եթե այդպիսի գործառնությունները համապատասխանում են «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրի (պայմանագրի) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) պայմաններին.
4. Մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումն ԱՏԳ տարածքից՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ հետևյալ դեպքերում`
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

1) սարքավորումներ, այլ հիմնական արտադրական միջոցներ հանդիսացող նշված ապրանքները, որոնք շահագործման մեջ են դրվել և օգտագործվում են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, կամ նշված հիմնական արտադրական միջոցների մասեր համարվող ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ դրանց վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), տեխնիկական սպասարկման կամ այդ ապրանքները բնականոն (աշխատանքային) վիճակում պահելու նպատակով անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար.
    2) նշված ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս՝ դրանց տեխնիկական փորձարկման, հետազոտման, թեստավորման, ստուգման, այդ թվում՝ արտադրական գործընթացով նախատեսված գործողություններ իրականացնելու, ինչպես նաև որպես նմուշներ ցուցադրելու համար.
    3) նշված ապրանքներն արտահանվում են այն անդամ պետության մաքսային տարածքի մնացած մաս, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուն ուղղված մաքսային գործառնություններն այն մաքսային մարմնում իրականացնելու համար, որը, մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավասու է այդպիսի ապրանքների նկատմամբ իրականացնելու մաքսային գործառնություններ.
    4) նշված ապրանքներն արտահանվում են այն անդամ պետության մնացած հատված, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն՝ սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար: Պայմանները, որոնց դեպքում թույլատրվում է ԱՏԳ տարածքից նշված ապրանքների արտահանումը, ինչպես նաև անդամ պետության տարածքի այն հատվածը, որտեղ թույլատրվում է այդպիսի արտահանումը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

5) նշված ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքի մնացած մաս ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների պատրաստման, այդ թվում՝ հավաքման, մոնտաժման, հարմարեցման և Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ գործողություններ իրականացնելու համար՝ պայմանով, որ այդպիսի ապրանքների հետ կապված այդ ԱՏԳ տարածքում բացակայում են այդպիսի գործողություններ իրականացնելու պայմանները և հնարավորությունը։ Այն դեպքերը և պայմանները, երբ այդ դեպքում թույլատրվում է նշված ապրանքների արտահանումը ԱՏԳ տարածքից, սահմանվում են Հանձնաժողովի կողմից.
5. Սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ապրանքները ենթակա են հետադարձ ներմուծման ԱՏԳ տարածք մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ ելնելով այդ գործողությունների իրականացման նպատակներից և հանգամանքներից: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) հիմնավորված դիմումի հիման վրա: Սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը: Մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) հիմնավորված դիմումի հիման վրա.
6. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 4-րդ կետում նշված թույլտվության տրամադրման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված բոլոր ապրանքների կամ ապրանքների մի մասի,
    (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ ԱՏԳ տարածքում կարող են իրականացվել գործարքներ, որոնք նախատեսում են այդ ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցում: Ընդ որում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի սույն Օրենսգրքով սահմանված կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածի 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան՝ թույլատրվում է նշված ապրանքների փոխանցումը՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու.
8. Թույլատրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների փոխանցում տիրապետման և (կամ) օգտագործման՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու.
    1) կապալառուին (ենթակապալառուին) կամ այլ՝ այդ թվում ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձին՝ ԱՏԳ տարածքում շինարարական և (կամ) մոնտաժման կապալային աշխատանքների իրականացման համար.
    2) փոխադրողին՝ դրանք փոխադրելու համար.
    3) անձանց, որոնք իրականացնելու են վերանորոգում (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), տեխնիկական սպասարկում և (կամ) այդպիսի ապրանքները բնականոն (աշխատանքային) վիճակում պահպանելու համար անհրաժեշտ այլ գործողություններ.
    4) անձանց, որոնք իրականացնելու են արտադրական գործընթացով նախատեսված՝ այդպիսի ապրանքների տեխնիկական փորձարկման, հետազոտման, թեստավորման, ստուգման գործառնություններ, ինչպես նաև դրանց՝ որպես նմուշ ցուցադրությունը.
    5) անձանց, որոնք իրականացնելու են սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործառնություններ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ-ներ չհանդիսացող ԱՏԳ-ների տարածքներում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

6) անձանց, որոնք իրականացնելու են ԱՏԳ տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ գործառնություններ՝ սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում.
9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված անձանց տիրապետման և (կամ) օգտագործման համար ապրանքների փոխանցումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուին չի ազատում սույն գլխով նախատեսված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելուց.
10. Մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ թույլատրվում է ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցում այդ ԱՏԳ այլ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի)՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու, ինչպես նաև՝ այդ դեպքերում ապրանքների փոխանցման կարգը և պայմանները: Այդպիսի դեպքեր հայտնաբերելու դեպքում անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու և այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու հայտարարատուի պարտականությունները վերապահվում են այն անձանց, որոնց փոխանցվել են նշված ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, ինչպես նաև կարող է սահմանվել այն պահը, որից դրանք վերապահվում են այդ անձանց:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

11. Մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի անդամ պետության տարածքում ստեղծված առանձին ԱՏԳ-ների տարածքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքների փոխանցումը թույլատրվում է՝ առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու: Նշված դեպքում անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմանները պահպանելու և այդպիսի մաքսային ընթացակարգի գործողությունը ավարտելու հայտարարատուի պարտականությունները վերապահվում են այն անձանց, որոնց փոխանցվել են նշված ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, ինչպես նաև կարող է սահմանվել այն պահը, որից դրանք վերապահվում են այդ անձանց.
12. Անձի կողմից նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կարգավիճակը կորցնելու դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները անձի կողմից կարգավիճակը կորցնելու օրվանից 4 ամսվա ընթացքում, ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած անձանց կողմից կարող են փոխանցվել նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ այլ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի)՝ այդպիսի այլ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) հետ կնքվող ծառայությունների մատուցման մասին պայմանագրի հիման վրա կամ կարող են ձևակերպվել սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով: Այն դեպքում, եթե այդ գործողությունները սահմանված ժամկետում չեն կատարվում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ժամկետը լրանալուց հետո դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  205

13. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն գործողությունների, այդ թվում՝ գործառնությունների, ցանկը, որոնք չեն կարող իրականացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել տվյալ պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող) ԱՏԳ-ում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ արգելված գործողությունների, այդ թվում՝ գործառնությունների, ցանկը: