FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակումը.
1. Թողարկողը կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորը իր ինտերնետային կայքում հրապարակում է առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկն սկսելուց կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն ստանալուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ.
2. Առաջարկի փաստաթուղթը և գովազդը (առկայության դեպքում) պետք է հասանելի լինեն թողարկողի կամ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարթակի օպերատորի ինտերնետային կայքում այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ կրիպտոակտիվները չեն մարվել կամ չեղարկվել.
3. Հրապարակված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևն ու բովանդակությունը հրապարակման ողջ ժամանակահատվածում պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկ ներկայացված առաջարկի փաստաթղթի և գովազդի ձևին ու բովանդակությանը.
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել առաջարկի փաստաթղթի և գովազդի հրապարակման մանրամասն կանոններ: