FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  407

7. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`
    1) անձնական գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի) և իրերի օտարումը, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի.
    2) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը. Սույն մասի կիրառության իմաստով՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքներն ստացել են պետական գրանցում, կամ հարկ վճարողն Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը, կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման հայտարարության ձևը և ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը: Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որևէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:
    4) սեփական կարիքների բավարարման համար վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ ինքնավար էներգաարտադրողների արտադրած էլեկտրական էներգիայի հանձնումն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին, այդ թվում՝ դրա դիմաց ստացվող հատուցումները, եթե էլեկտրական էներգիա արտադրող իրենց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  407

5) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալի համար աշխատանքների կատարումը և (կամ) հարկային գործակալին ծառայությունների մատուցումը.
8. Սույն հոդվածը չի կիրառվում`
    1) սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով.
    2) անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` գործունեության այդ մասով, ինչպես նաև այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն օրենքով սահմանված կարգով կարող է իրականացվել առանց պետական հաշվառման` գործունեության այդ մասով.
    3) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության նկատմամբ՝ այդ մշտական հաստատությանը վերագրվող գործունեության մասով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  407

Ապօրինի գործունեությամբ զբաղվելը.
1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում, բացառությամբ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքի, գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն է համարվում առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (բացառությամբ օրենքով արգելված գործունեության) իրականացումը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խախտման կրկնակի և հետագա (անկախ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակից) փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից.
2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելը ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  407

3. Եթե իրականացվող ապօրինի գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է ծանուցման, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներից բացի, խախտումներ կատարած անձանցից գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով գանձվում է նաև լիցենզիան տալու կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի (տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտի դեպքում՝ մեկ տարվա պետական տուրքի) դրույքաչափին համապատասխան գումարի չափով վնասի հատուցում: Եթե իրականացվում են մեկից ավելի լիցենզավորման կամ ծանուցման ենթակա ապօրինի գործունեության տեսակներ և (կամ) դրանք իրականացվում են մեկից ավելի վայրերում (լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունը միայն լիցենզիայում կամ ծանուցման մեջ նշված վայրում իրականացնելու՝ օրենքով սահմանված պահանջի դեպքում), ապա պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցումը գանձվում է գործունեության յուրաքանչյուր տեսակի և (կամ) գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար առանձին՝ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերին համապատասխան գումարի չափով.
4. Սույն հոդվածով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը.
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տուգանքներն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն են.
6. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապօրինի գործունեություն իրականացնողի ձեռնարկատիրական եկամտի որոշման անհնարինության դեպքում ձեռնարկատիրական եկամուտը որոշում է հարկային մարմինը` կիրառելով անուղղակի եղանակներով հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման համար Օրենսգրքով սահմանված կարգը: