Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Որոշում ընդունելու առաջարկը. 1. Հանրային վերահսկողության խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ առաջարկելու մասնագիտացված կառույցին, մասնագիտացված կառույցի իրավասության շրջանակներում, ընդունելու որոշակի որոշում կամ ձեռնարկելու այլ գործողություն՝ նշելով նման առաջարկության հիմքերը, եթե պարզի, որ` ա) մասնագիտացված կառույցը չի կատարում կամ ոչ պատշաճ ձևով կամ թերի է կատարում սույն օրենքով իրեն վերապահված գործառույթները կամ չի ապահովում իր կանոնադրությամբ սահմանված պահանջների պահպանումը կամ բ) նման գործողություններն անհրաժեշտ են հաշվապահների կամ աուդիտորների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար. 2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային վերահսկողության խորհրդի որոշմամբ ներկայացված առաջարկությունը դրանով սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելը կարող է հիմք հանդիսանալ սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն մասնագիտացված կառույցի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը բացասական գնահատելու համար: |