FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքի կարգավորման առարկան և նպատակները.
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման կամ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում մաքսային մարմինների կողմից ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգը և պայմանները, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների վճարման հետ կապված հարաբերությունները, մաքսային ընթացակարգերին համապատասխան կամ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ ապրանքների տեղափոխման դեպքերում դրանց օգտագործման պայմանները, մաքսային մարմինների և Միության մաքսային օրենսգրքով սահմանված անձանց միջև հարաբերությունները, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքով Միության անդամ պետության օրենսդրությամբ կարգավորման ենթակա կամ Միության մաքսային օրենսգրքով չկարգավորված այլ հարաբերություններ.
2. Սույն օրենքը կարգավորում է նաև մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթի և մաքսային կանոնների խախտումների համար նախատեսված պատասխանատվության հետ կապված հարաբերությունները.
3. Սույն օրենքի նպատակներն են`
    1) Հայաստանի Հանրապետության կողմից մաքսային կարգավորման և մաքսային գործի բնագավառում Միության մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի կատարման ապահովումը.
    2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանման ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը.
    3) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված և դրանցով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորման ենթակա` մաքսային գործին առնչվող հարաբերությունների կարգավորումը.
4. Սույն օրենքով չկարգավորվող մաքսային իրավահարաբերությունները կարգավորվում են Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում: