FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  179

Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխումը.
1. Միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, դրանց պահեստամասերի և սարքավորումների՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան.
2. Միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը կարող է սահմանել միջազգային փոխադրման երկաթուղային տրանսպորտային միջոցների և նշված տրանսպորտային միջոցներով տեղափոխվող կոնտեյներների՝ ներքին փոխադրումներում օգտագործման պարբերականության սահմանափակում.
3. Միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է երկաթուղային փոխադրումների ժամանակ օգտագործվող՝ ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտի կամ կոնտեյներների մասին տեղեկությունների՝ մաքսային մարմիններ ներկայացման կարգը.
4. Միության մաքսային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ որպես հայտարարատու կարող են հանդես գալ փոխադրողների կողմից լիազորված անձինք: