Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 12 Մշտական հանձնաժողովի լիազորությունները. 1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝ 1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները. 2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն. 3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին կամ այլ պետական մարմիններին առաջարկում է թեկնածուներ. 4) կարող է հարցումներով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց. 5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ. 6) կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր. 7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը և պատասխանում է դրանց. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը և գրավոր պատասխանել նրան. 3. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերի նախնական քննարկման և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով իր որոշմամբ, Աշխատակարգով սահմանված կարգով ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր: Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովի որոշմամբ. 4. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ. 5. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում: |