Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 44 Հանրային պաշտպանը. 1. Հանրային պաշտպան է համարվում հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանը, որը գործում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա. 2. Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով. 3. Հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Առանց մրցույթի անցկացման հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի մեկամյա ժամկետը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել ևս մեկ տարով, եթե հանրային պաշտպանը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և չափանիշներին համապատասխան հանրային պաշտպանների գործունեության ստուգման և գնահատման արդյունքներով ստացել է համապատասխան անցողիկ միավորներ: |