FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  6

Կատարողական վարույթի մասնակիցները.
1. Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և երրորդ անձինք։ Կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը.
2. Պահանջատերն այն անձն է, որի օգտին կամ որի պահանջով կայացվել է կատարման ենթակա ակտը.
3. Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես է գալիս այն պետական մարմինը, որի վրա օրենսդրությամբ դրված է տվյալ պահանջով Հայաստանի Հանրապետության անունից գործելու լիազորություն.
4. Վարչական ակտերի և դատախազի որոշումների կատարման վարույթներով որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխանաբար տվյալ որոշումը կայացրած վարչական մարմինը և դատախազությունը.
5. Հայաստանի Հանրապետության օգտին դատական (վարութային) ծախսերի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթով որպես պահանջատեր Հայաստանի Հանրապետության անունից հանդես է գալիս պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմինը, եթե, դատական ակտի համաձայն, դատական (վարութային) ծախսերը ենթակա չեն գանձման որևէ այլ պետական մարմնի օգտին.
6. Պարտապանն այն անձն է, որը կատարման ենթակա ակտով պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, կամ որի գույքը կատարման ենթակա ակտով սահմանված է որպես բռնագանձման ենթակա, այդ թվում՝ հիմնական պարտավորությամբ պարտապան չհանդիսացող երրորդ անձ գրավատուն.
7. Երրորդ անձն այն անձն է, որի իրավունքները կամ պարտականությունները կարող են ազդեցություն կրել հարկադիր կատարման միջոցների կիրառման հետևանքով։ Երրորդ անձինք վարույթում ներգրավվում են իրենց միջնորդության հիման վրա՝ հարկադիր կատարողի որոշմամբ.
8. Անձի՝ կատարողական վարույթում երրորդ անձի կարգավիճակ չունենալը խոչընդոտ չէ տվյալ անձին առնչվող կատարողական գործողությունների իրականացման համար, իսկ տվյալ անձի համար անմիջականորեն իրավունքներ կամ պարտականություններ ստեղծող կամ իրավունքները սահմանափակող կատարողական գործողությունների մասին հարկադիր կատարողը պարտավոր է ծանուցել նրան սույն օրենքով սահմանված կարգով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  6

9. Կատարողական վարույթին կարող են մասնակցել մեկից ավելի պահանջատեր, պարտապան կամ երրորդ անձ, որոնցից յուրաքանչյուրը վարույթում հանդես է գալիս ինքնուրույն.
10. Հարկադիր կատարողն իր որոշմամբ երրորդ անձին հանում է կատարողական վարույթի մասնակիցների կազմից, եթե վերացել են նրա ներգրավման հիմքերը.
11. Միջանկյալ դատական ակտի կատարման վարույթը չի ենթադրում պահանջատիրոջ մասնակցություն, բացառությամբ՝
    1) գործին մասնակցող կամ շահագրգիռ այլ անձի միջնորդությամբ ընդունված դատական ակտի հիման վրա հարուցված ապահովման վարույթի, որում որպես պահանջատեր հանդես է գալիս համապատասխան ապահովման միջոց կիրառելու համար միջնորդած անձը.
    2) դատական տուգանքի բռնագանձման վարույթի, որով որպես պահանջատեր հանդես է գալիս Դատական դեպարտամենտը, իսկ եթե դատական տուգանքը նշանակել է Սահմանադրական դատարանը, ապա վերջինիս աշխատակազմը.
    3) սնանկության վարույթում կառավարչի (ժամանակավոր կառավարչի) միջնորդությամբ կամ նրա օգտին կայացված որոշումների կատարման վարույթների, որոնցում որպես պահանջատեր հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը)։