Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 293 Հեռակա դատաքննության կարգը. 1. Առաջին ատյանի դատարանը, ըստ անհրաժեշտության, նախնական դատական նիստում սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացնում է հեռակա դատաքննություն կիրառելու մասին արձանագրային որոշում, որից անմիջապես հետո ձեռնամուխ է լինում պատասխանողի բացակայությամբ գործի դատաքննությանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնների պահպանմամբ. 2. Հեռակա դատաքննության կարգով գործն ըստ էության քննելու ընթացքում առաջին ատյանի դատարանն ընդհանուր հիմունքներով հետազոտում է գործին մասնակցող անձանց կողմից մինչև հեռակա դատաքննություն կիրառելու մասին որոշում կայացնելը պատասխանողի առջև բացահայտված ապացույցները՝ հաշվի առնելով նաև հայցադիմումի պատասխանում արտահայտված դիրքորոշումը. 3. Ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը, ավարտելով գործի դատաքննությունը, հայտարարում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը: |